Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում դեկտեմբերի 2-ին միջադեպեր չեն գրանցվել:

«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում: Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել