Lurer.com-ը գրում է.

Ազգային ժողովը չընդունեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը, որը վերաբերվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը:  Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց նախագծի քվեարկությանը: Նախագծին կողմ է քվեարկել 31 պատգամավոր:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին` ԱԺ նախագահի որոշմամբ գումարվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվել էր Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Հիմնական զեկույցով հանդես եկավ Անդրանիկ Թևանյանը, ով ներկայացրեց Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել