Tert.am-ը գրում է․

Ռուս զինվորականները գրոհել են Ուկրաինայի Զինված ուժերի դիրքերը, որոնք տեղակայված են ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոդյանոյե գյուղում, գրում է mk.ru-ն:

Նշվում է, որ «Փոթորիկ» ստորաբաժանումը հարձակողական գործողություններ է իրականացնում։ Հարձակմանը աջակցում են հրետանին և անօդաչու թռչող սարքերը։

Ուկրաինացի զինվորականները մեծ կորուստներ են կրում և ստիպված են լքել դիրքերը ռուսական զորքերի ուժեղ ճնշման պատճառով, գրում է աղբյուրը։

Հիշեցնենք, որ ԴԺՀ-ի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը հայտարարել էր Արտեմովսկի վրա հարձակման ժամանակ դաշնակից ուժերի հաջողության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել