Tert.am-ը գրում է.

Ֆրանսիան և Միացյալ Նահանգները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ շարունակելու մեծացնել ռազմական օգնությունը Ուկրաինային, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Հինգշաբթի նա Սպիտակ տանը բանակցություններ է վարել Ջո Բայդենի հետ։

«Այսօրվա բանակցությունները մեզ օգնեցին հաստատել մի շարք նախաձեռնություններ, որոնք մենք մտադիր ենք իրականացնել առաջիկա օրերին և շաբաթներին, այդ թվում՝ ուժեղացնելով օգնությունը ուկրաինացի զինվորականներին, որպեսզի նրանք կարողանան դիմանալ»,- ասել է Մակրոնը Բայդենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել