Անդոնի սիրածակը

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Անդոնն ընկել է էքստազի մեջ՝ ուրախությունից «թռչկոտելով», ինչ է թե մի քանի ընդդիմադիր պատգամավոր իրենց մասնակցությունն են բերել զինվորականության ատեստավորմանն առնչվող հարցերի քննարկմանը: «Հազի՜վ ենք կարոտներս առնում, գնալ չկա՛», «Խնդիրներին պրոֆեսիոնալ մոտեցում եք տալիս», «Ձեր ներկայությունը շա՜տ լավ ա մեր աշխատանքի որակի բարելավման համար» արտահայտություններով Անդոնը շտապել է շոյել ընդդիմադիրների ինքնասիրությունը՝ ինքն իրեն չնմանվելով:

Անմիջապես բնական հարց է առաջանում՝ ի՞նչն է ստիպել Անդոնին նման սիրո խոստովանությամբ հանդես գալ, ի՞նչն է ստպել Անդոնին ոչ միայն հանդուրժել ընդդիմադիրների քննադատությունները, այլև վայելել նրանց ներկայության ամեն մի պահը:

Պատասխանը շատ պարզ է. իշխանություններն ուրախությունից չգիտեն՝ ինչ անեն՝ կապված ընդդիմության՝ ԱԺ վերադարձի հետ: Ինչո՞ւ, քանի որ խնդիր ունեն նույնիսկ ոչ այնքան ներքին լսարանին, որքան դրսին ապացուցելու, որ իրենք դեմոկրատներ են, իսկ նոր Հայաստանի քաղաքական համակարգն էլ ոչ մի կապ չունի Հյուսիսային Կորեայի քաղաքական սիստեմի հետ: Ասել կուզի՝ իշխանությունների համար տիտղոսային ընդդիմությունից բխում է ոչ թե վտանգ, այլ նույնիսկ օգուտ, քանզի նրանց խորհրդարանական ներկայությունը, ըստ ՔՊ-ականների, փաստում է այն ժողովրդավարության բաստիոնի գոյությունը, որի մասին պարբերաբար այստեղ, այնտեղ և ամենուր բարբաջում է Նիկոլը:

Երկրի համար ճակատագրական այս օրերին նույնիսկ Նիկոլի պես աներես մեկը չի կարողանում միայնակ կրել ծանր բեռի ողջ պատասխանատվությունը՝ կամենալով շառը գցել նաև ընդդիմությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել