Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, գրեթե մի քանի ժամ շարունակ «Մելար» ՍՊԸ-ի աշխատակիցները վերամբարձ կռունկների միջոցով փորձում էին Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածի հարևանությամբ գործող քարերի մշակման արտադրամասի տարածքից դուրս բերել նոյեմբերի 29-ին նշված տարածքում կողաշրջված վիճակում հայտնված Iveco մակնիշի 20 տոննայից ավելի կշռով հեղուկ գազով բեռնված բեռնատարը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Բաղդասար Բ-ն իր վարած Iveco մակնիշի հեղուկ գազով կցորդիչով բեռնատարով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի արգելապատնեշների, կոտրել ճանապարհային նշաններն ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Ալավերդի» ԲԿ։ Նրան ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել