Lurer.com-ը գրում է.

«Լուկօյլ»-ը դադարեցնում է նավթի արտահանումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով, չորեքշաբթի հայտնում է Trend-ը՝ Reuters-ին հղումով։

Հաղորդվում է, որ դեկտեմբերից ընկերությունը կդադարեցնի նավթի արտահանումը Կասպից ծովի իր հանքերից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով Արևմուտքի պատժամիջոցների պատճառով և այն կուղարկի «Կասպյան խողովակաշարային կոնսորցիում» համակարգ:

«Ռուսական նավթը ԲԹՋ-ով չի մատակարարվի, պատճառը պատժամիջոցներն են»,- ասել է աղբյուրներից մեկը։ Այլ աղբյուրներ հայտնել են, որ որոշումը կայացվել է ԲԹՋ-ի արևմտյան բաժնետերերի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել