Lurer.com-ը գրում է.

Ամեն տարի անհրաժեշտ է արյուն հանձնել ընդհանուր հետազատության համար, որը մարդու առողջության «անձնագիրն» է։ Այս մասին Pravda.Ru-ին տված հարցազրույցում ասել է ընտանեկան բժիշկ, թերապևտ Տատյանա Ռոմանենկոն։ Նաև, ըստ նրա, կարևոր է արյան շաքարի մոնիթորինգը։ «Գլյուկոզայի մակարդակը թույլ է տալիս պարզել՝ մարդու մոտ ածխաջրային նյութափոխանակության խախտում կամ շաքարային դիաբետ կա՞ արդյոք, թե՞ ոչ»,- հավելել է մասնագետը։

Նա նաև խորհուրդ է տվել պարբերաբար անհատական թեստեր անցնել՝ կախված ժառանգականությունից և քրոնիկ հիվանդություններից: Բացի այդ, Ռոմանենկոն խորհուրդ է տալիս 30 տարին լրանալուց հետո պարտադիր ամենամյա կանխարգելիչ հետազոտություն անցնել։

Ավելի վաղ գենետիկ Իրինա Կոլեսնիկովան ասել էր, որ գենետիկական թեստը կօգնի պարզել՝ արդյո՞ք մարդը հակված է սրտի և անոթային հիվանդությունների։ Նրա խոսքով՝ ԴՆԹ-ի բարդ հետազոտությունները թույլ են տալիս վերլուծել բազմաթիվ գենետիկ տարբերակներ՝ կապված սրտանոթային հիվանդությունների զարգացման հետ։ Դրանք ներառում են սրտի կաթվածը, ինսուլտը, հիպերտոնիան և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել