Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թվիթերյան միկրոբլոգում հրապարակվել է նրա ուղերձի մոնտաժված տարբերակը, որում բացակայումէ  այն հատվածը, ըստ որի՝ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 100 000 մարդ։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել էր նաև, որ զոհվել է նաև ավելի քան 20 000 խաղաղ բնակիչ: 

Ներկայում ԵՄ պաշտոնյայի միկրոբլոգում հրապարակված տեսանյութում ասվում է միայն, որ Ռուսաստանը պետք է պատասխան տա իր սարսափելի հանցագործությունների համար:

«Այս պատճառով մենք, աջակցելով Միջազգային քրեական դատարանին, առաջարկում ենք հիմնել մասնագիտացված դատարան, որը կունենա ՄԱԿ-ի աջակցությունը և կհետաքննի ու կդատապարտի Ռուսաստանի ագրեսիայի հանցանքները», - ասել է ԵՄ պաշտոնյան:

Հիշեցնենք, որ հունիսին Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել էին, որ իրենց զորքերի կորուստը գնահատում են մոտ 10 000 մարդ։ Միաժամանակ նախագահի գրասենյակի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ օրական 100-ից 200 զինվոր է մահանում։ Օգոստոսին Ուկրաինայի զինված ուժերը հայտնել էին, որ վեց ամսվա ընթացքում մոտ 9000 ուկրաինացի զինվոր է մահացել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել