Նիկոլի՝ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերի տակ չստորագրելը իշխանական քարոզչամեքենան արդեն գրեթե մեկ շաբաթ է՝ փորձում է թանկով ծախել հայ հանրության վրա՝ այդ փաստը մատուցելով որպես Նիկոլի «հայրենասիրության» ապացույց, փաստ՝ վկայող Նիկոլի՝ Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերում դրսևորած անհողդողդության, «դուխի» մասին: Ընդ որում՝ որպես Նիկոլի «հերոսության» բացառիկության ապացույց հաճախ հռետորական հարց է բարձրացվում՝ բա նակինները կկարողանայի՞ն կանգնել Պուտինի դիմաց ու «չէ» ասել. Նիկոլը միակն է ՀՀ նորանկախ պատմության մեջ, որ կարողացել է նայել ՌԴ ղեկավարի աչքերի մեջ ու ասել «նետ»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը որոշ փակագծեր է բացել՝ իրավիճակի հետ կապված՝ հայտնելով.«Իրավիճակը հեշտ չէ առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. այնտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում: Ընդհանուր առմամբ, միջոցառումների այն համալիրը, որն առաջարկում է ՀԱՊԿ-ը որպես օգնություն Հայաստանին և որում կան տարբեր միջոցներ՝ և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելության ուղարկում այս սահման, որտեղ այն իրատեսորեն կգնահատի իրավիճակը, ընդհանուր առմամբ աջակցություն է ստացել բոլոր պետություններից: Միակ բանը, որին չի հաջողվել հասնել, այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է»:

Ի դեպ՝մի ուշագրավ հայտարարությամբ էլ հանդես է եկել Պեսկովը «Մոսկվա․Կրեմլ․ Պուտին» հաղորդման ժամանակ՝ ասելով. «Միշտ փորձեր արվել են՝ ՀԱՊԿ-ը փլուզելու, դրանք կշարունակվեն նաև հետայսու։ Բայց, ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ չնայած բոլոր բարդություններին, այդ կառույցը պահանջված է և արդյունավետ»:

Փաստորեն՝ ստացվում է, որ Նիկոլը, ինչ-որ իմաստով ընկնելով ձևի հետևից, փաստացի տապալել է Հայաստանին ՀԱՊԿ աջակցության փաթեթը, ինչի պատճառով Մոսկվայի կողմից նրա գործողությունները գնահատվել են որպես ՀԱՊԿ-ը ներսից քանդելու փորձեր:

ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների խզման հարցում աշխարհում աենաշահագրգռված երկիրը Ադրբեջանն է: Նիկոլը կոնկրետ Իլհամի պատվե՞րն է կատարել, թե՞ իր արևմտյան տերերի ծածուկ հրահանգը՝սեպ խրելու առանց այն էլ Հայաստանի դարդերով չապրող ու աշխարհով մեկ խայտառակ եղած ՀԱՊԿ-ի ու Հայաստանի միջև: Հավանական է թե՛ մեկ, թե՛ մյուս տարբերակը՝ միևնույն արդյուքնով: Դատելով Մոսկվայից հնչող գնահատականներից՝ Նիկոլին ընկալում են որպես իրենց մեջքից հարվածող՝ թեևս շատ լավ հիշելով նաև Յուրի Խաչատուրովի հետ կապված հայտնի պատմությունը, երբ իշխանությունը վերցնելուն պես դեռևս ՀԱՊԿ-ը նեկայացնող Խաչատուրովի նկատմամբ ինչ-որ շինծու գործ հարուցեցին՝ այդ կառույցը դարձնելով համաշխարհային մասխարա: Արդյունքում՝ Արցախի կորուստ, Հայաստանի սուվերենության լիակատար ոչնչացում և այլն:

Մնում է տեսնենք՝ այս մի արկածախնդրությունն ինչ է արժենալու Հայաստանին ու դրա բազմաչարչար ժողովրդին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել