Նոյեմբերի 27-ին Լոռու մարզում ոստիկանության ծառայողների և քաղաքացիների մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել, որի արդյունքում, ըստ որոշ հրապարակումների, քաղաքացիներին հասցվել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և կիրառվել է արցունքաբեր գազ։ Միջադեպի մասնակիցներից մեկը անչափահաս է, ով դեպքից մանրամասներ է հայտնել։

«Եկան և հայրիկս ու հորեղբորս քաշքշեցին, մեքենայից դուրս եկա, որ տեսնեմ՝ ինչ է կատարվում, աչքերիս ինչ-որ բան են փչել, մտցրել գարաժ ու սկսել ծեծել, էլ բան չեմ հիշում, մի երկու անգամ էլ մեքենայի մեջ են խփել ու տարել բաժին։ Դեղերի նկատմամբ աստմա ունեմ, երբ դեմքիս բան էին փչել, դրա պատճառով բաժնում ուշքս գնացել է, այնտեղից տեղափոխել են հիվանդանոց, ուրիշ բան չեմ հիշում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պարեկներին տեղեկացրել է, որ ինքն անչափահաս է, բայց նրանք շարունակել են ծեծել տղային։

Հիշեցնենք, որ միջադեպի վերաբերյալ  ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից։ ՄԻՊ ներկայացուցիչներին ոստիկանությունից նաև բանավոր հավաստիացվել է, որ դեպքի կապակցությամբ ծառայողներին ամրակցված տեսանկարահանող սարքերով արված տեսանյութերը պահպանվել են։

Պաշտպանը հաջորդիվ քրեական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ է պ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել