Armenpress.am-ը գրում է.

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ն չի ստեղծվել Խաղաղ օվկիանոսում գործողությունների համար, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինք Է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Political Lore պարբերականին:

«ՆԱՏՕ-ն չի ստեղծվել Խաղաղ օվկիանոսում գործողությունների համար, քանի որ դա Հյուսիսատլանտյան դաշինք Է», - ասել Է նա ՆԱՏՕ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման նախաշեմին, որտեղ կքննարկվի Չինաստանի հարցը: Բորելը նշել Է, որ կազմակերպությունը կարող է հաշվի առնել նաև այլ սպառալիքներ և մարտահրավերներ: «Բայց այժմ դուք չե՞ք կարծում, որ մենք բավականաչափ սպառնալիքներ և մարահրավերներ ունենք ՆԱՏՕ-ի ավանդական սցենարի շրջանակներում», - հավելել Է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

Նոյեմբերի 29-30-ը ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների նիստի ընթացքում քննարկվելու է, այդ թվում՝ Չինաստանի հետ հարաբերությունների հարցը: Իր նոր ռազմավարական հայեցակարգում, որը կազմվ ած է մինչև 2030 թվականի համար, ՆԱՏՕ-ն նշում է, որ Չինաստանը դրսևորում է այնպիսի նկրտումներ և վարում է այնպիսի քաղաքականություն, որոնք դեմ են ՆԱՏՕ-ի շահերին, անվտանգությանը և արժեքներին: Հայեցակարգի նախորդ՝ 2010 թ.-ին ընդունված տարբերակում Չինաստանը չէր առանձնացվում: Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարության խոսնակը, մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը, նշել էր, որ ՆԱՏՕ-ն ,համակարգված մարտահրավեր է համաշխարհային խաղաղության և կայունության համարե, և դաշինքին կոչ էր արել վերջ տալ Չինաստանի հասցեին չարախոսելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել