Պաշտոնական այցով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Կատար մեկնող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարզադաշտից կհետեւի ընթացող Աշխարհի առաջնությանը։  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Ալեն Սիմոնյանը Կատարի պետության խորհրդարանի ղեկավարից հրավեր է ստացել Աշխարհի առաջնության խաղի մասնակցելու։

Կոնկրետ որ խաղն է, այս պահին չեմ կարող ասել։ Մասնակցելու են նաեւ այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ»,- նշեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել