Armsport.am-ը գրում է.

ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրում Ֆրանսիայի  հավաքականը հաղթանակի հասավ Դանիայի թիմի նկատմամբ:

61-րդ րոպեին ֆրանսիացիների առաջ է մղել ՊՍԺ հարձակվող Կիլիան Մբապպեն:

68-րդ րոպեին Էրիկսենի անկյունայինի խաղարկումից հետո գնդակը հայտնվեց Անդերսենի մոտ, որը գլխով այն փոխանցեց Քրիստենսենին, իսկ վերջինս գլխով գրավեց դարպասը։ Հաշիվը հավասար է՝ 1-1։

Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Մբապպեն խփելով իր երկրորդ գոլը՝ հաղթանակ պարգևեց Ֆրանսիայի թիմին: 

Այսպիսով, Ֆրանսիան դարձավ ԱԱ-2022-ի առաջին թիմը, որը դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել