Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ Դվինում հերթական շքեղ ծննդյան արարողությունն է եղել: 

Այսօր ծննդյան օրն է նշում համալիրի սեփականատեր Արտակ Թովմասյանի քույրը: 

Մայրիկի ծննդյան օրը որդին՝ Գրիշա-Էրիկը առաջարկություն է արել իր սիրելիին: Գրիշա-Էրիկը ինստագրամում միլիոնավոր հետևորդներ ունեցող երիտասարդ է: 

Հենց այդ առիթով Հայաստան է ժամանել Վալերի Մելաձեն, երգել են հայկական շոուբիզնեսի աստղեր, վարողը եղել է Ավետ Բարսեղյանը:
Անակնկալ կերպով հանկարծ դահլիճ ներս են բերել 20.000 վարդ, իսկ դռոնը՝ մատանին:

20 հազար վարդով առաջարկություն՝ Դվին Վիժիոնում. լուսանկար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել