Lurer.com-ը գրում է.

«Մենք բոլորս խաղաղության կարիք ունենք։ Պատերազմ ոչ մեկին պետք չէ»,- Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ բոլոր նախադրյալները կան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար։

«Այս հայ-ադրբեջանական հակամարտությունը, եթե մենք գործենք այնպես, ինչպես այսօր քննարկել ենք, կավարտվի, և խաղաղության պայմանագիր կստորագրվի»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ քննարկված թեմաներից շատերը հրապարակման ենթակա չեն։ Բայց առաջին անգամ անկեղծ, բաց խոսակցություն է եղել։
 
«Մի կետ կա, որը մենք, մեր արտգործնախարարները երկար ժամանակ համաձայնեցրել ենք, մեր հայ ընկերները փոփոխություններ էին առաջարկել։ Մենք այսօր որոշեցինք չընդունել այդ կետը, չխորանալ, բայց առաջին անգամ համաձայնեցինք (և այդ ուղղությամբ կոնկրետ առաջընթաց կա), որ շփման կետեր կան համաձայնության գալու համար։ Գործող ղեկավարից բոլորս հասկացանք, որ այս հակամարտությունը հայ-ադրբեջանական է, եթե մենք գործենք այնպես, ինչպես այսօր քննարկել ենք, այն կավարտվի, և խաղաղություն կլինի. պայմանագիրը կկնքվի, ես, օրինակ, ոգևորությամբ եմ դա ընդունում»,- ասել է Լուկաշենկոն, ապա դիմելով Փաշինյանին՝ հավելել է․ «եթե Նիկոլ Վովաևիչը լռում է, նշանակում է, որ նա նույնպես համաձայն է իմ ասածի հետ»։
 
Ի նշան համաձայնության՝ ՀՀ վարչապետը գլխով է արել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել