ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։

Այս մասին տեղեկանում ենք Datalex-ից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Աննա Մկրտչյանը ֆեյբուքյան ուղիղ եթերում խոսել էր Ալեն Սիմոնյանի մասին, իսկ հրապարակումը վերնագրված էր. «ալենի շնորհակալությունը, նիկոլի Սոչին և այլն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել