168.am-ը գրում է․

Թուրքիայի արևմուտքում՝ Ստամբուլից 210 կմ հեռավորության վրա գտնվող Դյուզջե քաղաքի մոտ, 6.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումներն այնքան ուժգին են եղել, որ զգացվել են նույնիսկ Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում: Իշխանությունները հաղորդել են առնվազն 35 վիրավորի մասին:

Հաղորդվում է, որ երկրաշարժի գոտում հոսանքազրկումներ են եղել, որոշ բնակիչներ դուրս են թռել պատշգամբներից:

Առաջին երկրաշարժից մոտ 20 րոպե անց ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 4.7 մագնիտուդ հզորությամբ:

1999 թ.-ին Դյուզջեում ևս մեկ ուժգին երկրաշարժ էր տեղի ունեցել, որը 845 մարդու կյանք էր խլել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել