Armsport.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը վաղը ողջ երկրում ազատ օր է հայտարարել, որպեսզի քաղաքացիները նշեն ԱԱ-2022-ի առաջին խաղում Արգենտինայի դեմ տարած հաղթանակը։ Այս մասին տեղեկացնում է The Athletic-ը։

Արգենտինայի ու Սաուդյան Արաբիայի հավաքականները հանդես են գալիս C խմբում՝ Մեքսիկայի և Լեհաստանի հետ։

Մեքսիկայի ու Լեհաստանի միջև խաղն այս պահին ընթացքի մեջ է, հաշիվը դեռ չի բացվել։

Հիշեցնենք՝ Սաուդյան Արաբիան Արգենտինային հաղթել էր 2-1 հաշվով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել