Մոնիկա Բելուչիի դուստրը՝ Դևա Կասելը, առաջին անգամ լուսանկարվել է ֆրանսիական Vogue-ի համար։ Մոդելը նկարահանումների կադրերով կիսվել է իր հետևորդների հետ։

18-ամյա Դևա Կասելը դարձել է գալիք ձմռան հիմնական թրենդների մասին հոդվածի հերոսուհին։ Մոդելը կիսվել է մի քանի կադրերով նկարահանումներից՝ բաժանորդներին ցույց տալով ընթացիկ ձմեռային տեսքի իր տարբերակը: Առաջին լուսանկարում Դևա Կասելը կեցվածք է ընդունել իտալական Missoni նորաձևության տան ոճով տրիկոտաժե զգեստով, իսկ երկրորդում՝ սև փոքրիկ զգեստով՝ խորը դեկոլտեով և բարձր կաշվե կոշիկներով։

Նշենք, որ 2021 թվականին Դևա Կասելը մոր՝ Մոնիկա Բելուչիի հետ նկարահանվել էր հրատարակության իտալական տարբերակում, իսկ մի քանի ամիս անց նա հայտնվել էր թուրքական Vogue-ի շապիկին։

Deva Cassel by Valentin Giacobetti for Vogue France November 2022 -  fashionotography

 

Deva Cassel by Valentin Giacobetti for Vogue France November 2022 -  fashionotography

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել