Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Լիոնել Մեսսիի՝ Արգենտինայի հավաքականի հետ ԱԱ-2022-ին մասնակցելու մասին:

«Մեսսին ուժեղ տեսք ունի: Մենք նորից տեսնում ենք Մեսսիի լավագույն տարբերակը, և նա ԱԱ-2022-ում, անկասկած, տարբերություն կստեղծի: Արգենտինայի հավաքականի մարզիչ Սկալոնին շատ լավ է աշխատել: Ես նրանց թիմին տեսնում եմ կիսաեզրափակչում կամ եզրափակչում՝ Բրազլիայի հետ:

Ինձ համար Մեսսին լավագույնն է աշխարհում և նույն հարթության վրա է Մարադոնայի, Կրույֆի, Պելեի, Դի Ստեֆանոյի հետ, որոնցից յուրաքանչյուրն իր ժամանակաշրջանի լավագույնն է եղել: Ինձ համար Մեսսին լավագույնն է, անկախ նրանից՝ կհաղթի՞ աշխարհի առաջնությունում, թե՞ ոչ»,- Չավիի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել