Armsport.am-ը գրում է.
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ ինքը, ամենայն հավանականությամբ, այլևս շանս չի ունենա աշխարհի առաջնություն հաղթելու, եթե դա հիմա չանի։
«Սա, հավանաբար, իմ վերջին աշխարհի առաջնությունն է։ Վերջին շանսը՝ իրագործելու իմ ու մեր ընդհանուր երազանքը»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Sports.ru-ն։
-Ի՞նչ դասեր եք քաղել վերջին, Արգենտինայի համար ոչ այնքան հաջող ԱԱ-ների մեկնարկային խաղերից։
-Պիտի անենք այն, ինչ սովորաբար անում ենք։ Մենք մեզ լավ ենք զգում, դժվար խաղ ենք սպասում, որովհետև այն աշխարհի առաջնության բացումն է։ Պիտի պայքարել նյարդերի ու տագնապի դեմ։ Ուղղակի փորձել սկզբից մինչև վերջ ֆուտբոլ խաղալ։
-Ամբողջ աշխարհում ուզում են, որ դուք հաղթեք աշխարհի առաջնությունը։
-Այո։ Հիանալի է, որ այդքան շատ ֆաներ են մեզ աջակցում ու ուզում մեր հաղթանակը։ Շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ լսել եմ իմ կարիերայի ընթացքում։ Այդ խոսքերն ինձ ավելի երջանիկ են դարձնում։
-Ողջ արաբական աշխարհը սիրում է Մեսսիին։ Բայց ողջ արաբական աշխարհը Սաուդյան Արաբիայի կողմից կլինի։
-Ես երջանիկ եմ ու զգում եմ ողջ աշխարհի սերը։ Բայց յուրաքանչյուր հավաքական լավագույնն է իր հարազատ երկրի համար։ Մենք կփորձենք հաղթել ու 3 միավոր վաստակել։
Արգենտինան Սաուդյան Արաբիայի հետ կմրցի նոյեմբերի 22-ին, խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 14:00-ին։