Բաբոն ֆեյսբուքյան գրառմամբ մարդկանց ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, որ 2020 թվականի համախառն ներքին արդյունքի մոտավորապես 60%-ը բաժին է ընկել Երևանին: Եթե 2018-ին նույն ցուցանիշը կազմել է 54.1%, ապա 2019 թվականին այն հասել է 58.4%-ի: Արձանագրելով, որ 2021-ի արդյունքները դեռևս ամփոփված չեն՝ Թունյան Բաբոն եզրահանգել է. «Սա նշանակում է, որ տարածքային համաչափ զարգացման խնդիրը, որը ձևակերպված է նաև Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում, առավել քան արդիական է»։

Վցերոհիշյալ տոկոսային դինամիկան ցույց է տալիս մեկ բան՝ մարզերն աղքատանում են, քաղաքում կյանքը քիչ թե շատ տանելի է դառնում: Չնայած 2021-22 թթ.-ի ցուցանիշները դեռևս հրապարակված չեն, բայց խիստ մեծ է հավանականությունը, որ տենդենցները շարունակական կլինեն, և գուցե բանը հասնի 70/30 հարաբերակցության, ինչն ուղղակի աղետ կլինի երկրի համար. Երևանից դուրս կյանքը կմեռնի:

Հարց՝ Բաբոն ո՞ւմ համար է գրել ղարախաբարչի ստատուսը: Ենթադրելի է՝ ոչ հասարակ մահկանացուների. հասցեատերը Կառավարությունն է՝ յուր անթրաշ պարագլխով: Փաստորեն՝ Բաբոն տագնապի զանգ է հնչեցնում՝ հուշելով շեֆին, որ բանը բանից անցնում է, իսկ իրենք կարող են կանգնել փաստի առաջ:

Խնդիրն այն է, որ Նիկոլի հիմնական էլեկտորատը հենց մարզաբնակ հանրությունն է՝ գյուղացիները, փոքր քաղաքների ու ավանների բնակիչները, որոնց մեծ մասը, ըստ էության, քաղաքական ընտրություն կատարելիս առաջնորդվում է առավելապես զգացական չափորոշիչներով, ավելին՝ Նիկոլի իմիջմեյքերներն իրականում շեֆից կերտել են հենց այդ սեգմենտին հոգեհարազատ առաջնորդի կերպար՝ հեռուն գնացող նպատակներով: Հիմա Բաբոն Նիկոլին ասում է, որ միայն թրաշ պահելով ու գյուղական բարբառային բառեր, խոսքի տոնայնութուն բանեցնելով է՛լ չեն կարողանալու մարդկանց հարիֆացնել. մարդիկ հաց ուտել, վարկերը փակել ու աշխատանք են ուզում, իսկ այդ ամենը Նիկոլը, փաստորեն, չի կարողանում ապահովել՝ չնայած տրված խոստումներին:

Հասարակական համապատասխան սեգմենտի վստահությունը կորցնելը Նիկոլի ու բաբոների համար կարող է շատ թանկ արժենալ՝ մի ողջ իշխանություն, քանի որ կոնկրետ Երևանում ու խոշոր քաղաքներում Նիկոլին վաղուց «պալիտ են արել»՝ գլխի ընկնելով՝ ում հետ գործ ունեն: Եվուրեմն՝ այժմ իշխանությունների խնդիրը պետք է դառնա ոչ այնքան քաղաքաբնակներին իրենցով անելը, ինչը գործնականում անհնար է, այլ դեռևս գոյություն ունեցող համակիրներին իրենց դաշտում պահելը, ինչը, նկատենք, խիստ դժվար է՝ անկախ Բաբոյի ստատուսների քանակից ու բովանդակությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել