Երգչուհի Անի Քրիստին հրապարակում է արել ԱՄՆ-ում Հայկոյի հիշատակին կազմակերպված համերգից:

«Այս երկու օրերի ընթացքում մենք զգացինք Հայկոյի ներկայությունը մեր սրտերում, Ալեքս թատրոնում եւ ամենուր։ Ես իսկապես ուրախ եմ, որ Հայկոն միավորեց մեզ՝ որպես համայնքի գործընկերների եւ ընկերների։

Հատկապես հաճելի էր տեսնել, թե ինչպես է համայնքն այդքան ջերմ արձագանքում համերգին եւ, թե որքան շատ էին մարդիկ կարոտել հնչող երաժշտությունը տեսնելն ու զգալը:

Շատ շնորհակալ եմ Հայկոյից, որ կապեց մեզ բոլորիս, սակայն միաժամանակ տխրում եմ, որ դրա հիմնական պատճառը նրա հեռանալն էր։ Մենք կարոտում ենք նրան եւ կկարոտենք նրա ներկայությունը մեր կյանքում, սակայն նրա մասին հիշողություններն ու երգերը միշտ վառ կմնան մեր սրտերում։ Համոզված եմ, որ նա նայում է մեզ վերեւից եւ զգում է մեր սերն ու գնահատանքը», - հրապարակված կադրերին կից գրել է Անի Քրիստին:

Նշենք, որ անցնող երկու օրերին Լոս Անջելեսի Ալեքս թատրոնում կայացել են Հայկոյի հիշատակին նվիրված երեկոների, որոնց ընթացքում հայ արտիստները, երգչի ընկերները կատարել են նրա երգերն ու հիշել երիտասարդ կոմպոզիտորին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել