Armsport.am-ը գրում է.

Ֆորմուլա 1-ը հայտարարել է կանանց համար նոր մրցաշարի ստեղծման մասին:

Նոր մրցաշարը կոչվում էր «Academy F1»: Այս նախագիծը կոչված է օգնելու կանանց հաղթահարել պատանեկան առաջնությունների կարիերային սանդուղքը և ի վերջո ստանալ Ֆորմուլա 1-ում հանդես գալու հնարավորություն:

Մրցաշարը, որում կմասնակցեն Ֆորմուլա 4-ի մակարդակի մեքենաներով, կմեկնարկի 2023 թվականին։ Առաջնությանը կմասնակցեն 15 ավտոարշավորդներ և հինգ թիմեր․ այսինքն՝ յուրաքանչյուր թիմից կլինեն երեքական մեքենա:

Առաջնությանը կմասնակցեն այն թիմերը, որոնք արդեն ներկայացված են Ֆորմուլա 2-ում և Ֆորմուլա 3-ում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել