ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ հարցաքնվել են Պեմզաշենի ոճրագործության գործով կալանավորված Արկադի Բարսեղանի ընտանիքի անդամները, որոնք իրավապահներին հայտնել են, որ շոկի մեջ են: Ավելին, Արկադ Բարսեղյանը պնդում է, որ ինքը կապ չունի դեպքի հետ եւ այդ օրը այլ վայրում է եղել:

Ի դեպ մեզ հայտնի դարձավ, որ քրեական վարույթով հարցաքննվել են նաեւ Արկադի Բարսեղյանի ընկերները, որոք իրավապահներին նշել են, թե իբր նա դեպքի օրը այդ ժամին եղել է իրենց հետ: նկատենք, սակայն, ոստիկանությունը հայտնել էր, որ Վրույր Բարսեղյանը եւ Արկադի Բարսեղյանը Զարինե Մելիքսեթյանի տուն են գնացել Արկադի Բարսեղյանի մեքենայով, ավելին՝ Արկադի Բարսեղյանի տանը հայտնաբերվել են արնանման հետքեր:

Իսկ ահա Արկադի Բարսեղյանը պնդում է, որ Վրույրը ստում է եւ ինքը դեպքի հետ կապ չունի: Իսկ ինչու պետք է Վրույր Բարսեղյանը ցանկանար վատություն անել Արկադի Բարսեղյանին: Ըստ մեզ հասած լուրերի՝ Արկադի Բարսեղյանը Վրույրին արգելել է իր տուն գնալ, ինչ էլ դարձել է թշնամության պատճառ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել՝ տան բնակիչներ Զարինե Մելիքսեթյանը, նրա դուստր Կարինե Մելիքսեթյանը եւ նրա 8-ամյա որդին: Մի քանի օր շարունակ իրավապահները չէին կարողանում բացահայտել, թե ովքեր են ոճրագործները, որոնք դաժան կերպով սպանել էին տան անդամներին, սակայն նոյեմբերի 12-ին ենթադրյալ հանցագործություն կատարածները հայտնաբերվեցին եւ նրանցից մեկը՝ Վրույր Բարսեղյանը, խոստովանել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել