Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կապի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա ասել է Nikkei-ին եւ Financial Times-ին տված հարցազրույցում։

Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ դատապարտում է ուկրաինական մարտերը, սակայն հայտնել է իր վճռականությունը՝ պահպանելու կապի ուղիները Վլադիմիր Պուտինի և հակամարտությունը դադարեցնելու մեջ շահագրգռված այլ կողմերի հետ։

Մակրոնը նաև հույս է հայտնել, որ Կիևը կվերադառնա Մոսկվայի հետ բանակցությունների սեղանի շուրջ։

«Ուկրաինացիները, հուսով եմ, կվերադառնան ռուսների հետ բանակցային սեղանի շուրջ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը` հավելելով, որ «միջազգային հանրությունը» նույնպես կլինի բանակցությունների սեղանի շուրջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել