Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» ստացել է 2022 թվականի լավագույն տղամարդկանց ակումբ մրցանակը Globe Soccer Awards-ի կողմից։

«Տարվա մարզիչ» անվանակարգում հաղթել է սերուցքայինների մարզիչը՝ Կարլո Անչելոտին։

Իսկ ահա «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» է ճանաչվել «Ոսկե գնդակի» ներկայիս մրցանակակիր և «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։

Անցած մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» զբաղեցրել է առաջին տեղը Լա Լիգայում և հաղթել է նաև Չեմպիոնների լիգան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել