168.am-ը գրում է.

Մենք պետք է ունենանք երկու ճանապարհ ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթաց, այդ թվում «Ադրբեջանում՝ Ղարաբաղում, հայ փոքրամասնության հարցեր կապված հարցեր՝ իրավունքների և անվտանգության տեսանկյունի»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Երեկ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Մենք խոսեցինք նաև այդ մասին։ Մենք հստակ հասկանում ենք, որ պետք է երկու ճանապարհ լինի, դրանք չպետք է խառնվեն իրար։ Սակայն Հայաստանի հայտարարությունները շատ հակասական են։ Նրանք ասում են, որ ճանաչում են մեր տարածքն ու ինքնիշխանությունը։ Նրանք ոչ միայն ասում են դա, այլև ստորագրում են դրա տակ Պրահայում և Սոչիում։ Դա նշանակում է մեր ամբողջ տարածքի ինքնիշխանությունը։ Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է ինքնիշխանությունը։ Միաժամանակ նրանք ցանկանում են խաղաղության պայմանագրում ներառել Ադրբեջանում հայ փոքրամասնությանը վերաբերող հարցեր։ Դա չի լինի»,- շեշտել է Ալիևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել