Armsport.am-ը գրում է․

Մահացել է Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Գորշոկովը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան:

«Խորը վշտով տեղեկացանք Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ, լեգենդար գեղասահորդ Ալեքսանդր Գորշկովի մահվան մասին։

Նա իր ողջ կյանքը նվիրել է գեղասահքին և անգնահատելի է նրա ավանդը ռուսական և համաշխարհային գեղասահքի զարգացման գործում։
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում

Ալեքսանդր Գորշկովի հարազատներին և մտերիմներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել