Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին G20-ի գագաթնաժողովում առցանց ելույթի ժամանակ հնչեցրել է իր երկրում հակամարտությունը լուծելու քայլերի իր տեսլականը։

«Կա խաղաղության ուկրաինական բանաձև. խաղաղություն Ուկրաինայի, Եվրոպայի և աշխարհի համար։ Եվ կան մի շարք լուծումներ, որոնք կարող են իրականացվել՝ իսկապես խաղաղությունը երաշխավորելու համար։ Ես մասնակցել եմ G20-ի գագաթնաժողովին, ներկայացրել եմ նման որոշումների առաջարկներ՝ կոնկրետ և ազնիվ»,- գրել է Ուկրաինայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում։

Քաղաքական գործիչը նշել է, որ Կիևն աշխարհի առաջատար պետություններին առաջարկում է իր հետ «խաղաղության համահեղինակ լինել»։

Զելենսկու ծրագիրը բաղկացած է 10 կետից։ Այսպիսով, դրանք են Ուկրաինայում խաղաղության, ռադիացիոն և միջուկային անվտանգության, պարենային և էներգետիկ անվտանգության, ռազմագերիների փոխանակման, երկրի տարածքային ամբողջականության վերականգնման, ռուսական զորքերի դուրսբերման և ռազմական գործողությունների դադարեցման, «արդարության վերադարձի» մասին կետերը, որոնք իրենց մեջ ներառում են էկոցիդին հակազդելը, էսկալացիայի կանխումն ու «պատերազմի ավարտի» ֆիքսումը։

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել