Պեմզաշենցի 31-ամյա կնոջ և նրա երկու երեխաների սպանության կասկածանքով ձերբակալված Վ․ Բ․–ն կալանավորվել է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Շիրակի մարզի դատարանում շարունակում է քննվել մյուս մեղադրյալի՝ Ա․ Բ․–ի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին միջնորդությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում,սեփական բնակարանում հայտնաբերել էին 31-ամյա բնակչուհու և վերջինիս 12-ամյա դստեր և8-ամյա որդու մարմինները: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ 1-ին մասով՝ սպանության և նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ անչափահասի սպանության հատկանիշներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել