Խաչատյան Արմենի մուննաթը

ՔՊ-ական Խաչատրյան Արմենը խոստովանել է, որ մարտական գործողություններին կամավորներին ընդգրկելը ծայրահեղ անհրաժեշտություն է դարձել, ինչը լավ օրից չէ: «Կառավարության որոշման համաձայն՝ նրանք վարձատրվում են, թեև կամավորությունը և վարձատրությունն իրար հակասող սկզբունքներ են։ Եթե մարդն ասում է՝ ես կամավոր եմ և գնում եմ հայրենիքին ծառայելու, չպետք է ակնկալի վարձատրություն, բայց պետությունը գնացել է դրան և վարձատրում է»,-հայտարարել է ՔՊ-ականը:

Այն, որ բանակի վիճակն իսկապես օրհասական է, իսկ Պապիկյան Սուրիկն այս ողջ ընթացքում փաստացի զբաղված է եղել ՊՆ շենքի պատերին թիթեռ նկարելով, փաստ է. Հայաստանն իրեն հատկացված հետպատերազմյան 2 տարին ուղղակի մսխել է, ինչպես և մսխեց նախապատերազմական երկու տարին, երբ գալով իշխանության՝ սրանք անմիջապես ¼-ով կրճատեցին ռազմական ծախսերն ու կլուբնիկախեղդ արեցին բանակը՝ դրանից իրենց համար PR մատերալ սարքելով:

Հիմա Խաչատրյան Արմենն էլի փորձել է սեփական թիմին փիառել այն հիմքով, թե իբր Նիկոլն այնպիսի պետություն է կառուցել, որ նույնիսկ կամավորալաններին վարձատրում են: Որ կամավորներին վարձատրում են, իհարկե, վատ չէ, քանի որ դա հավելյալ շահագրգռվածություն է ստեղծում, բայց հարցը վարձատրելով փակել-ավարտել չի ստացվի. այսօր 44-օրյա պատերազմի կամավորականները տառացիորեն անտերության են մատնված պետության կողմից ու ոչ մի օգնություն չեն ստանում: Օժանդակություն չեն ստանում նաև նրանք, որոնք պատերազմում կորցրել են իրենց առողջությունն ու հաշմանդամ դարձել: Մարդիկ, իրենց կյանքն ու առողջությունը դնելով Նիկոլի կողմից կազմաքանդված պետության համար, այսօր ձեռնունայն են մնացել՝ ստիպված լինելով ինքնուրույնաբար հոգալ իրենց կենսական խնդիրները: Խնդիրը զգալի է հատկապես սոցիալապաս վատ պայմաններում ապրող կամավորականների դեպքում, երբ կարիք է զգացվում բժշկական օժանդակության կամ վիրահատության, որ մարդիկ ոտքի կանգնեն, կարողանան ընտանք կերակրել, բայց այդ օժանդակությունն այդպես էլ չի տրվում՝ կամավորական լինելու պատճառաբանությամբ:

Հայրենասիրությունը՝ հայրենասիրություն, բայց սերը երկկողմանի է լինում, բայց հաստատ ոչ այս դեպքում. Նիկոլը միայն ինքն իրեն է սիրում…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել