Starnews.am-ը գրում է․

«Օձի լեզու» հաղորդման շրջանակներում հաղորդավար Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանն այս անգամ անդրադարձել են «Հայ երգիչ» նախագծին`նշելով որ այն պլագիատն է «The voice» հաղորդման: Նրանց խոսքով` և´ պրոդյուսերական կազմը, և´ ռեժիսորն իրենց մեղքի բաժինն ունեն, որովհետև տխրեցնող է, երբ միացնում ես հեռուստացույցն ու տեսնում ակնհայտ նմանակումը մեկ այլ հաղորդման:

ոսելով ժյուրիի կազմի մասին` Մհերը նշեց, որ այստեղ Էրիկն է, որ փրկում է իրավիճակը: Մհերի խոսքով` Սրբուկը շատ ոճային երգչուհի է, բայց լայն զանգվածները չեն հասկանում, թե ինչու Սրբուկը պետք է այդտեղ լինի: Սրբուկը չունի հիթ, Սրբուկը հանդես չի եկել մեծ համերգներով:

Արա նշեց, որ այստեղ ևս իրենց փորձել են նմանակել «The Voice» նախագծին` ժյուրիի կազմում ներառելով երիտասարդ երգչուհու: Սակայն  Մհերի խոսքով շատ կարևոր էր, որպեսզի հաջողակ երգչուհու ներառեին, և ոչ «Եվրատեսիլ»-ի և ուկրաինական «The Voice»-ի եզրափակիչ փուլեր չանցած երգչուհու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել