Hraparak.am-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ոստիկանները ձերբակալել են Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա 2 երեխաներին դաժանաբար սպանած տղամարդուն։

Հրապարակի տեղեկություններով, ձերբակալվածը Պեմզաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Վրույր Բարսեղյանն է։

Ըստ մեր տեղեկությունների, նա ծանոթ է եղել այս ընտանիքի նիստուկացին, տեղյակ է եղել, որ 31-ամյա Զարինեի ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնում, երբեմն փող ուղարկում։ Նա մի քանի անգամ շփվել է այս ընտանիքի անդամների հետ, երբեմն նրանց շանը կերակրել է, ամենայն հավանականությամբ այդ պատճառով էլ շունը չի հաչել նրա՝ այդ տուն ներս խուժելու ժամանակ։

Ըստ որոշ տեղեկությունների, 32 ամյա Վրույր Բարսեղյանն ունի հոգեկան որոշ խնդիրներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել