Lurer.com-ը գրում է.

ՌԴ ՊՆ-ն արդյունաբերությունից Zircon հիպերձայնային հրթիռների լրացուցիչ խմբաքանակ է պատվիրել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աղբյուրին։

«Ինչպես արդեն հաղորդվել է, Zircon-ի խմբաքանակի արտադրության առաջին պայմանագիրը կնքվել է 2021 թվականի ամռանը։ «Լրացուցիչ պայմանագիր են կնքել այս աշնանը», - ասել է աղբյուրը:

Նրա փոխանցմամբ՝ «աշնանային» պայմանագիրը մի քանի տասնյակ հրթիռների մասին է, այն պետք է ավարտվի 2023 թվականին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները մշակել և արտադրել են ափամերձ հրթիռային համակարգի շարժական կայան՝ Zircon հիպերձայնային հրթիռով։

Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Սևծովյան նավատորմը ստանալու է երկու պրոյեկտ 22350 ֆրեգատ, որոնք զինված են լինելու Zircon-ով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել