Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են BMW մակնիշի 001 HH 01 համարանիշի, Nissan մակնիշի 112 HH 01 համարանիշի և Toyota Camry մակնիշի 99 ՏA 999 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով տուժածներ չկան։ BMW-ն հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, Nissan-ը նույնպես հաշվառված է ԱԺ հաշվեկշռում։ Արդյոք վթարի պահին ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանը ավտոմեքենայում է եղել, հայտնի չէ։ Վթարից հետո էլ նրա ավտոմեքենայի հետևի մասից համարանիշը հանել էին։
Նյութի աղբյուր՝ https://m.shamshyan.com/hy/article/2022/11/11/1226377/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել