Hraparak.am-ը գրում է․

Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Խերսոնից նահանջելուց առաջ ավերում են քաղաքը․ պայթեցրել են հեռուստատեսության կենտրոնը, կաթսայատները և մարզային էներգետիկ օբյեկտը։ Կապի հետ կապված խնդիրները շարունակվում են, այն միայն Անտոնովսկի կամրջի մոտ է։ Այս մասին հայտնում է տեղական «Մոստ» պարբերականը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել է ռուսական զորքերը դուրս բերել Խերսոնի շրջանի աջ ափից։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել