Պուտինի ուղերձը՝ Ալիևին՝ Երևանից

Կառավարության նիստում Նիկոլը խոսել է ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների ապագայի վերաբերյալ իր տեսլականի մասին՝ հայտարարելով, որ խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը և փարատված չեն ողջ ԼՂ հայության անվտանգային մտահոգությունները. առանց ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգաային հստակ երաշխքիների խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստություն:

Նիկոլը, իհարկե, ինքն իրենից չէ, որ նման հայտարարությամբ է հանդես եկել՝ հատկապես նկատի ունենալով այն ճշմարտությունը, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ իր թիմը առանձնապես չեն երազում Ռուսաստանին Անդրկովկասում հավերժական հիմքունքներով թողնելու մասին: Սա, անկասկած, Ռուսաստանի հետ համաձայնեցված քայլ է, որն արձագանքն է և՛ Ալիևի վերջին հայտարրարությունների, և՛ Սոչիի հանդիպման անորոշ արդյունքների. ռուսները Նիկոլի բերանով ուղերձ են հղում Բաքվին ու հասկացնում, որ խաղաղապահների՝ Արցախում մնալը կախված է ոչ թե Իլհամի բարի կամքից, այլ՝ արցախահայության անտվանգային կենսական պահանջմուքններից, և այս իմաստով վերջում Ռուսաստանը հակված է լինելու լսել ոչ թե Իլհամին, այլ արցախահայերին,որոնք, բնականաբար, երբեք դեմ չեն լինի այնտեղ ռուսների մնալուն:

Թե ինչպես կընկալվի հայ-ռուսական ուղերձը Բաքվում, իհարկե, դժվար չէ կռահել: Բայց հարցը նույնիսկ դա չէ, այլ՝ այն, թե ինչպես կարձագանքի Արևմուտքը Նիկոլի ցանկություններին, որոնք, փաստորեն, բխում են հատկապես ռուսական շահերից. եթե ներկայիս ստատուս-քվոն պահպանվում է, դրա հետ մեկտեղ էլ ռուսական զորքերն են մնում Արցախում, ապա Ադնրկովկասից Մոսկվայի հեռանալու վերաբերյալ արևմտյան ծրագրերը, փաստրոեն, տապալվելու են՝ հեռանկար, որի պատճառով նույն Արևմուտքը կարող է այլևս սկսկել Նիկոլի իշխանության վերագնահատման պրոցես. նրանց ինչի՞ն է պետք մի Նիկոլ, որը սպասարկում է ոչ թե իրենց, այլ իրենց ախոյանինի Ռուսաստանի շահերը:

Ելքը կարող էր լինել ռուսական խաղաղապահներին իրական այլընտրանքի ստեղծումը, բայց դժվար է երևակայել, թե այդ ինչ պետք է առաջարկի Արևմուտքը՝ գետնի վրա երաշխավորելու արցախահայության շահերն այն դեպքում, երբ Կովկասում ռազմական ներկայություն եվրոպացիները կարծես հակված չեն ունենալ:

Մյուս կողմից՝ բոլորովն բացառված չէ, որ որոշակի կոնյուկտուրայի պարագայում Ռուսաստանն ինքը որոշի դուրս գալ Արցախից՝ հանուն ավելի գլոբալ շահերի, և այդ դեպքում այլևս ո՛չ Նիկոլի լացը, ո՛չ էլ արցախահայության անվտանգային խնդիրներն այլևս առաջնային չեն դիտարկվելու: Հարց՝ Նիկոլն ունի՞ պլան, թե ինչ է անելու Հայաստանը,եթե դա տեղի ունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել