Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 15։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղի Վահան Աղախանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը տեղի ուժերով մարվել է, ապա ժամանած հրշեջ-փրկարարաները այդ տան ներսում, մահճակալին հայտնաբերել են նույն տան բնակիչ 83-ամյա Ժորժիկ Ա․-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու մահվան պատճառ է հանդիսացել պառկած վիճակում ծխախոտից առաջացած կրակը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2022/11/09/1226187/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել