Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է կատալոնական ակումբի վիճակի մասին մրցաշրջանի այս փուլում.

«Ես շատ ուրախ եմ «Բարսելոնայում» լինելու համար. Ես հպարտ եմ, որ պատկանում եմ մի ակումբի, որն ավելին է, քան պարզապես ակումբ: Մենք մեծ նվաճումների ճանապարհին ենք, և ես համոզված եմ, որ հաջորդ տարին մեզ համար շատ լավ է լինելու։ Մենք պետք է համբերատար լինենք, քանի որ կառուցելու և հարմարվելու գործընթացում ենք:

Առաջնությունում մենք հիմա լավ ենք հանդես գալիս, սակայն Չեմպիոնների լիգայում թույլ տրվեցին որոշ սխալներ, որոնց պատճառով չկարողացանք շարունակել մասնակցել մրցաշարին։

Սիրում եմ գոլեր խփել և կփորձեմ ևս մեկ «Ոսկե խաղակոշիկ» ստանալ։ Ես Բարսայում եմ, և այստեղ նրանք միայն մեկ բան են ուզում՝ տիտղոսներ նվաճել»,- լեհ հարձակվողի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել