ArmLur.am-ը գրում է.

2021 թվականի սեպտեմբերի 28-ին ժամը 01։30-ի սահմաններում, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ հնչեցին, ինչի հետևանքով մահացավ «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դուստրը՝ 27-ամյա Դիանա Դարբինյանը: Իրավապահները տեւական ժամանակ է, ինչ փնտրում էին ենթադրյալ սպանություն կատարողին:

Արդյունքում, ոստիկանությունը մայիսի 9-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Բելառուսի Հանրապետության իրավապահների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բելառուսի Հանրապետությունում հայտնաբերվել և մայիսի 7-ին Հայաստան է տեղափոխվել 24-ամյա Լևոն Ավետիսյանը, որը 2021 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 104-րդ (Սպանությունը) և մի շարք այլ հոդվածների մեղադրանքով:Լևոն Ավետիսյնաի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը վստահեցնում է՝ կամայական արդարադատություն է իրակամացվում եւ Ավետիսյանը կապ չունի այս սպանության հետ:

Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ կալանավորված Լևոն Ավետիսյանը սպանված Դիանա Գասպարյանի ամուսնու բարեկամն է:

Իսկ ահա «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դստեր սպանության գործով փաստաբան Հովսեփ Սարգսյանը հայտնեց, որ տեղեկություններ են ստացվել, որ գործով կարևոր վկայի նկատմամբ կա ճնշում, եւ նա որոշել է վարույթ իրականացնող մարմնի դիմում ներկայացնել եւ հայտնել, թե իբր այն, ինչ ասել է նախկինում իրականության հետ կապ չունի:

Ինչու է կարևոր վկան 1 տարի անց որոշել նման քայլի գնալ, ով կամ ովքեր են նրան ճնշման ենթարկել, որ նա գնում է այդ քայլին, հուսանք՝ կպարզի նախաքննական մարմինը՝ ի դեմս Քննչական կոմիտեի:

Ինչեւէ՝ փաստ է մեկ բան՝ սպանությունը կատարելու համար կալանավորված է Լևոն Ավետիսյանը:

ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել աղմկահարույց սպանության տեսագրությունը, թե ինչպես է սպանություն կատարողը մոտենում եւ կրակոցներ արձակում Դիանա Դարբինյանի ամուսնու մեքենայի ուղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել