
Armsport.am-ը գրում է.
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն իր կարիերայի վերջին խաղում կրկնել է կատալոնական ակումբի կարմիր քարտերի հակառեկորդը։
35-ամյա իսպանացին հեռացվել է Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղում (2:1): Ֆուտբոլիստը խաղը սկսել է պահեստայինների նստարանից և ընդմիջմանը վիճել մրցավար Ժեզուս Գիլ Մանզանոյի հետ՝ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հեռացման պատճառով։ Ավելի ուշ մրցավարը վիրավորանքների համար խաղադաշտից հեռացրեց Պիկեին:
Այս կարմիր քարտը 11-րդն էր 35-ամյա խաղացողի կարիերայում։ Նույնքան կարմիր է ստացել լեգենդար Ստոիչկովը։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/395794/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել