Tert.am-ը գրում է.

Բժիշկները 30-ից ավելի ախտորոշում են արել՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու մոտ առկա հիվանդությունները պարզելու համար, կասկածվում է նաև դեմենցիա, տուբերկուլյոզ: Այս մասին ասել է Սաակաշվիլու փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։

«Մենք սպասում ենք, հետազոտությունները շարունակվում են։ Ես նկատի ունեմ կասկածները՝ դեմենցիայի և տուբերկուլյոզի, ինչպես նաև 34 այլ հիվանդությունների առկայության հետ կապված»,- ասել է Խաչապուրիձեն։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ամերիկացի բժիշկները, որոնք հետազոտել են Սաակաշվիլիին, ծանր հիվանդություններ են հայտնաբերել, որոնք կարող են նրան ազատ արձակելու հիմնավոր պատճառ լինել։

Սաակաշվիլին մայիսի 12-ին կալանավայրից տեղափոխվել է Թբիլիսիի քաղաքացիական բուժկենտրոններից մեկը։ Հիվանդանոց տեղափոխվելուց հետո նա հայտարարել էր, որ բժիշկներն իր մոտ ողնաշարի վնասվածք են հայտնաբերել, անհրաժեշտ է վիրահատություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել