Armsport.am-ը գրում է․

ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի ավագ Մարկինյոսի հետ, հայտնում է L’Equipe-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզցիների ղեկավարությունը գոհ է պաշտպանից և նրան առաջարկում է նոր պայմանագիր մինչև 2027 թվականը։

28-ամյա բրազիլացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Մարկինյոսը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2013 թվականից։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել