Ավինյան Տիկոն, որը հրաժարվել է մեկնաբանել, մասնավորապես, արտադրական կանեփի բիզնեսում իր մերձավորների ներգրավվածության փաստն ու հայտարարել, որ նմանօրինակ հարցադրումները կրում են քաղաքական ենթատեքստ, միաժամանակ վստահեցրել է, որ երբեք պետական լծակներ չի կիրառել ու չի կիրառում՝ «կանաչ լույս վառելու» իր մերձավորների բիզնեսների առաջընթացին նպաստելու:

Ավինյան Տիկոն, որը պատրաստվում է, փաստորեն, Հայաստանի թիվ մեկ բառիգը դառնալ՝երկրի ցանքատարածությունների մի զգալի մասը դարձնելով թմրանյութի հումքի աճեցման վայր, միակը չէ, իհարկե, որ նման պնդումներով է հանդես գալիս. բոլոր ՔՊ-ականներն էլ պնդում են, որ աշխարհի ամենաանաչառն են, եթե անգամ սպանեն էլ, իրենք չեն չարաշահի իրենց պաշտոնեական դիրքը:Օրինակ՝ժամանակին նույն Նիկոլը կոչ էր անում՝ իր վրա կեղտ գտնելու դեպքում կախաղան հանել հրապարակում:

Հարց է ծագում՝ այդ ինպե՞ս է լինում, որ նորաթուխ պաշտոնյաների մտերիմների մոտ բիզնես տաղանդը սկսում է առանձնահատուկ դրսևորվել միան այն դեպքում, երբ մտերիմները պետական լծակ են ձեռք բերում՝ մեծ, թե փոքր: Ինչո՞ւ չեն հարստանում, օլիգարխ չեն դառնում նրանք, ովքեր ոչ մի կապ չունեն իշխանությունների հետ, ովքեր ուղղակի անհատ ձեռներեցներ են, մասնավոր դեմքեր:

Իսկ իրականությունն այն է, որ իշխանություններին մոտ կանգնած ոչ մեկն էլ առանձնահատուկ բիզնես տաղանդներ չունի, ուղղակի կարողացել են կապեր ստեղծել ու շնորհիվ իրենց կապեի առաջ շարժվել, և այս իմաստով ՔՊ-ականնեի իշխանության օրոք պատկերը շատ ավելի վատ է, քան որևիցե այլ իշխանության օրոք նախկինում:

Ովքեր են Ավինյան Տիկոյի մտերիմներն առանց քաղաքապետացուի, զրո…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել