Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 22-ամյա Սամվել Շաղոյանը իր վարած Նիվա մակնիշի ավտոմեքենայով Կապս գյուղի 2-րդ մայրուղու դիմաց վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 7-ամյա Արտեմ Ս-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, որտեղ, ցավոք, բժիշկներն անզոր են եղել փրկել երեխայի կյանքը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մինո Մխիթարյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մքոյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցից վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղ էլ նա ներկայացվել է Ախուրյանի քննչական բաժին։

Վրաերթի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մինչ քննիչի՝ դեպքի վայր ժամանելը, դեպքի վայրում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի հանձնարարականով տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել