ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը հարձակման ու դաժան ծեծի է ենթարկվել։ Միջազգային մամուլի էջերն այսօր ողողված են այս լուրով։

Washington post-ը գրում է, որմի մարդ ներխուժել է զույգի՝ Սան Ֆրանցիսկոյում գտնվող տուն ու բարձրաստիճան պաշտոնյայի ամուսնուն մի քանի հարված հասցրել՝ ընթացքում բացականչելով. «Որտե՞ղ է Նենսին, որտե՞ղ է Նենսին»։

«82-ամյա Փոլ Փելոսիի վրա հարձակումը նոր անհանգստություն է ներարկել երկրի՝ առանց այն էլ թունավոր քաղաքական մթնոլորտին, որն առկա է ընտրություններից ընդամենը 11 օր առաջ»,-գրում է պարբերականը։

Խոսնակ Փելոսին, ով հարձակման պահին Վաշինգտոնում էր, ուրբաթ ուշ երեկոյան ժամանել է  Սան Ֆրանցիսկո: Նրա ավտոշարասյունը տեսել են հիվանդանոցի ճանապրհին, որտեղ տեղափոխվել ու բուժում է ստանում վնասվածքներ ստացած ամուսինը։

«Սա պատահական արարք չէր։ Միտումնավոր էր։ Եվ դա սխալ է։ Բոլորը պետք է զզվեն տեղի ունեցածից», - ասել է Սան Ֆրանցիսկոյի ոստիկանապետ Ուիլյամ Սքոթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել