Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի 142 կմ հատվածում բախվել են Mercedes և KamAZ մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Վայքի բուժմիավորման շտապօգնության ավտոմեքենային, տեղափոխվել է Վայքի բուժմիավորում։  Վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել