Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։

Հիշեցնենք, որ այս շաբաթ «Բարսելոնան» կորցրեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։ Կատալոնացիները կշարունակեն եվրոմրցաշրջանը Եվրոպա լիգայում։

«Ես ինձ շատ վստահ եմ զգում այս նախագծում: Մեր նպատակն այս մրցաշրջանում տիտղոսներ նվաճելն է։ Արդյունքները կգան, իսկ եթե ոչ` կգա նոր մարզիչ»,- Չավիի խոսքերն է մեջբերում լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 29-ին, «Բարսելոնան» արտագնա խաղում կհանդիպի «Վալենսիայի» հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել